Վաղը դասերը վերսկսվում են․ Արայիկ Հարությունյան
ՎԻԴԵՈԸնդհանուր առմամբ որևէ պատճառ չկա, որ դասերը վաղը չվերսկսեն։ Այս մասին այսօր՝ մարտի 8-ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։
«Անցած ամբողջ շաբաթը, երբ արձակուրդ էր հայտարարված, մենք ուշադիր հետևել ենք այն տենդենցներին, որ կան, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ հետևել ենք համաճարակային ֆոնին և արձանագրել ենք, որ անցած ամբողջ շաբաթվա ընթացքում սուր շնչառական վիրուսներով հոսպիտալացման դիմումների թիվը նվազում է, և ընդհանուր առմամբ որևէ պատճառ չկա, որ դասերը չվերսկսեն։ Ամեն ինչ հանգիստ է, որևէ լարվածություն չկա հիվանդությունների հետ կապված, կորոնավիրուսի հետ կապված։ Վաղը բոլոր ուսումնական հաստատությունները կվերսկսեն դասերը։ Մենք ուշադիր հետևում ենք իրավիճակին»,-նշեց նա։
1
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
2
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի
3
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
4
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



