Ողբերգություն՝ Վրաստանի առաջնությունում. որդին ոսկի է նվաճել, իսկ հայրը մահացել տրիբունայում (տեսանյութ)
ВИДЕОՎրաստանի ազատ ոճի ըմբիշ Լուկա Մարիամիձեն, ով նվաճել է երկրի պատանեկան առաջնությունը, իր հաղթանակը նվիրել է հայրիկին, ով մրցաշարի ընթացքում մահացել է տրիբունաներում , ասվում է Վրաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի տարածած հաղորդագրության մեջ:
Մարիամիձեն վստահորեն հանդես եկավ մրցաշարում և կարողացավ հասնել մրցույթի կիսաեզրափակիչ: Մենամարտի ժամանակ նրա հայրը , ով իր որդուն աջակցում էր տրիբունաներից, սրտի կաթված է ստացել և մահացել:
Դեպքից հետո Մարիամիձեն ցանկացել է հրաժարվել մասնակցել առաջնության եզրափակիչ փուլին, բայց հետո փոխել է միտքը: Ըմբիշը հայտնել է, որ եզրափակիչ խաղում կմենամարտի՝ ի հիշատակ իր հոր: Մարիամիձեն հաղթանակից հետո, որը նա, բնականաբար, նվիրեց իր հորը, չկարողացավ զսպել իր արցունքները:
1
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации
2
В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old ...
3
ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средст...
4
«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектам
5
Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью



