Ողբերգություն՝ Վրաստանի առաջնությունում. որդին ոսկի է նվաճել, իսկ հայրը մահացել տրիբունայում (տեսանյութ)
ՎԻԴԵՈՎրաստանի ազատ ոճի ըմբիշ Լուկա Մարիամիձեն, ով նվաճել է երկրի պատանեկան առաջնությունը, իր հաղթանակը նվիրել է հայրիկին, ով մրցաշարի ընթացքում մահացել է տրիբունաներում , ասվում է Վրաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի տարածած հաղորդագրության մեջ:
Մարիամիձեն վստահորեն հանդես եկավ մրցաշարում և կարողացավ հասնել մրցույթի կիսաեզրափակիչ: Մենամարտի ժամանակ նրա հայրը , ով իր որդուն աջակցում էր տրիբունաներից, սրտի կաթված է ստացել և մահացել:
Դեպքից հետո Մարիամիձեն ցանկացել է հրաժարվել մասնակցել առաջնության եզրափակիչ փուլին, բայց հետո փոխել է միտքը: Ըմբիշը հայտնել է, որ եզրափակիչ խաղում կմենամարտի՝ ի հիշատակ իր հոր: Մարիամիձեն հաղթանակից հետո, որը նա, բնականաբար, նվիրեց իր հորը, չկարողացավ զսպել իր արցունքները:
1
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
2
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի
3
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
4
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



