Ողբերգություն՝ Վրաստանի առաջնությունում. որդին ոսկի է նվաճել, իսկ հայրը մահացել տրիբունայում (տեսանյութ)
VIDEOՎրաստանի ազատ ոճի ըմբիշ Լուկա Մարիամիձեն, ով նվաճել է երկրի պատանեկան առաջնությունը, իր հաղթանակը նվիրել է հայրիկին, ով մրցաշարի ընթացքում մահացել է տրիբունաներում , ասվում է Վրաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի տարածած հաղորդագրության մեջ:
Մարիամիձեն վստահորեն հանդես եկավ մրցաշարում և կարողացավ հասնել մրցույթի կիսաեզրափակիչ: Մենամարտի ժամանակ նրա հայրը , ով իր որդուն աջակցում էր տրիբունաներից, սրտի կաթված է ստացել և մահացել:
Դեպքից հետո Մարիամիձեն ցանկացել է հրաժարվել մասնակցել առաջնության եզրափակիչ փուլին, բայց հետո փոխել է միտքը: Ըմբիշը հայտնել է, որ եզրափակիչ խաղում կմենամարտի՝ ի հիշատակ իր հոր: Մարիամիձեն հաղթանակից հետո, որը նա, բնականաբար, նվիրեց իր հորը, չկարողացավ զսպել իր արցունքները:
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference
3
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
4
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
5
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...



