Չինաստանի հետ ավիահաղորդակցությունը 67 տոկոսով կրճատվել է
МЕЖДУНАРОДНОЕCOVID-19 նոր կորոնավիրուսի բռնկման պատճառով Չինաստանի եւ մյուս երկրների միջեւ ավիաերթուղիների թիվը 67 տոկոսով կրճատվել է, հայտնում է «Նիկեյ» պարբերականը:
Տնտեսական լուրերի ուղղությամբ մասնագիտացած տպագիր պարբերականի աշխատակիցները հաշվարկել են, որ թրաֆիքի ամենամեծ անկումը (80 տոկոս) դիտվել է ամերիկյան ուղղությամբ: Եվ սա օրինաչափ է: Միացյալ Նահանգները Չինաստանից ժամանող քաղաքացիների համար երկիր մուտք գործելու առավել խիստ սահմանափակումներ է մտցրել:
Գրեթե կիսով չափ նվազել է Չինաստանի եւ Ճապոնիայի, ինչպես նաեւ Հարավային Կորեայի միջեւ չվերթների թիվը: Չվացուցակում փոփոխություններն առնչվել են ահռելի թվով մարդկանց: Նշվում է 2,4 մլն մարդու մասին: Նրանք բոլորը ստիպված են եղել իրենց ծրագրերը փոխել վերջին պահին:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
От выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и...



