Չինաստանի հետ ավիահաղորդակցությունը 67 տոկոսով կրճատվել է
INTERNATIONAL NEWSCOVID-19 նոր կորոնավիրուսի բռնկման պատճառով Չինաստանի եւ մյուս երկրների միջեւ ավիաերթուղիների թիվը 67 տոկոսով կրճատվել է, հայտնում է «Նիկեյ» պարբերականը:
Տնտեսական լուրերի ուղղությամբ մասնագիտացած տպագիր պարբերականի աշխատակիցները հաշվարկել են, որ թրաֆիքի ամենամեծ անկումը (80 տոկոս) դիտվել է ամերիկյան ուղղությամբ: Եվ սա օրինաչափ է: Միացյալ Նահանգները Չինաստանից ժամանող քաղաքացիների համար երկիր մուտք գործելու առավել խիստ սահմանափակումներ է մտցրել:
Գրեթե կիսով չափ նվազել է Չինաստանի եւ Ճապոնիայի, ինչպես նաեւ Հարավային Կորեայի միջեւ չվերթների թիվը: Չվացուցակում փոփոխություններն առնչվել են ահռելի թվով մարդկանց: Նշվում է 2,4 մլն մարդու մասին: Նրանք բոլորը ստիպված են եղել իրենց ծրագրերը փոխել վերջին պահին:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



