Չինաստանի հետ ավիահաղորդակցությունը 67 տոկոսով կրճատվել է
ՄԻՋԱԶԳԱՅԻՆCOVID-19 նոր կորոնավիրուսի բռնկման պատճառով Չինաստանի եւ մյուս երկրների միջեւ ավիաերթուղիների թիվը 67 տոկոսով կրճատվել է, հայտնում է «Նիկեյ» պարբերականը:
Տնտեսական լուրերի ուղղությամբ մասնագիտացած տպագիր պարբերականի աշխատակիցները հաշվարկել են, որ թրաֆիքի ամենամեծ անկումը (80 տոկոս) դիտվել է ամերիկյան ուղղությամբ: Եվ սա օրինաչափ է: Միացյալ Նահանգները Չինաստանից ժամանող քաղաքացիների համար երկիր մուտք գործելու առավել խիստ սահմանափակումներ է մտցրել:
Գրեթե կիսով չափ նվազել է Չինաստանի եւ Ճապոնիայի, ինչպես նաեւ Հարավային Կորեայի միջեւ չվերթների թիվը: Չվացուցակում փոփոխություններն առնչվել են ահռելի թվով մարդկանց: Նշվում է 2,4 մլն մարդու մասին: Նրանք բոլորը ստիպված են եղել իրենց ծրագրերը փոխել վերջին պահին:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
3
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»



