Հունաստանում 7 մարդ է ձերբակալվել Լեսբոս կղզում ներգաղթյալների խոշոր ճամբարի վրա հարձակման կասկածանքով
МЕЖДУНАРОДНОЕՀունաստանում 7 մարդ է ձերբակալվել Լեսբոս կղզում ներգաղթյալների խոշոր Մորիա ճամբարի վրա հարձակման կասկածանքով, հաղորդում է Associated Press-ը:
Նշվում է, որ եւս 2 կասկածյալի նկատմամբ հետախուզում է հայտարարվել:
Ինչպես հայտնել են երկրի իրավապահ մարմինները՝ 7 հույն՝ 17-24 տարեկան, ձերբակալվել է ճամբարի մոտակայքում երեկ երեկոյան:
Ոստիկանները կասկածյալների մոտից մի քանի ինքնաշեն փայտե մահակ, մետաղական ճիպոտ եւ դիմակներ են առգրավել:
Հետախուզման մեջ գտնվող կասկածյալները անչափահասներ են, նրանցից 2-ը արտասահմանցիներ են:
Մորիա ճամբարում, որտեղ բնակվում է ավելի քան 2800 մարդ, այժմ հավաքվել է 19400 ներգաղթյալ, ինչը լարվածություն է առաջացնում թե ճամբարում, թե կղզու բնակիչների շրջանում:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
От выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и...



