Հունաստանում 7 մարդ է ձերբակալվել Լեսբոս կղզում ներգաղթյալների խոշոր ճամբարի վրա հարձակման կասկածանքով
INTERNATIONAL NEWSՀունաստանում 7 մարդ է ձերբակալվել Լեսբոս կղզում ներգաղթյալների խոշոր Մորիա ճամբարի վրա հարձակման կասկածանքով, հաղորդում է Associated Press-ը:
Նշվում է, որ եւս 2 կասկածյալի նկատմամբ հետախուզում է հայտարարվել:
Ինչպես հայտնել են երկրի իրավապահ մարմինները՝ 7 հույն՝ 17-24 տարեկան, ձերբակալվել է ճամբարի մոտակայքում երեկ երեկոյան:
Ոստիկանները կասկածյալների մոտից մի քանի ինքնաշեն փայտե մահակ, մետաղական ճիպոտ եւ դիմակներ են առգրավել:
Հետախուզման մեջ գտնվող կասկածյալները անչափահասներ են, նրանցից 2-ը արտասահմանցիներ են:
Մորիա ճամբարում, որտեղ բնակվում է ավելի քան 2800 մարդ, այժմ հավաքվել է 19400 ներգաղթյալ, ինչը լարվածություն է առաջացնում թե ճամբարում, թե կղզու բնակիչների շրջանում:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



