Հունաստանում 7 մարդ է ձերբակալվել Լեսբոս կղզում ներգաղթյալների խոշոր ճամբարի վրա հարձակման կասկածանքով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀունաստանում 7 մարդ է ձերբակալվել Լեսբոս կղզում ներգաղթյալների խոշոր Մորիա ճամբարի վրա հարձակման կասկածանքով, հաղորդում է Associated Press-ը:
Նշվում է, որ եւս 2 կասկածյալի նկատմամբ հետախուզում է հայտարարվել:
Ինչպես հայտնել են երկրի իրավապահ մարմինները՝ 7 հույն՝ 17-24 տարեկան, ձերբակալվել է ճամբարի մոտակայքում երեկ երեկոյան:
Ոստիկանները կասկածյալների մոտից մի քանի ինքնաշեն փայտե մահակ, մետաղական ճիպոտ եւ դիմակներ են առգրավել:
Հետախուզման մեջ գտնվող կասկածյալները անչափահասներ են, նրանցից 2-ը արտասահմանցիներ են:
Մորիա ճամբարում, որտեղ բնակվում է ավելի քան 2800 մարդ, այժմ հավաքվել է 19400 ներգաղթյալ, ինչը լարվածություն է առաջացնում թե ճամբարում, թե կղզու բնակիչների շրջանում:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Պայմանագրային զինծառայող է մահացել
5
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու



