Երեւանում BMW-ն բախվել է բաժանարար բետոնե սյանը, բարձրացել վրան
ОБЩЕСТВОԵրեւանում, հունվարի 15-ին, արտակարգ վթար է տեղի ունեցել. ժամը 22:20-ի սահմաններում BMW մակնիշի 02 AC 001 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Իսակովի պողոտայում, դեռեւս անհայտ հանգամանքներում, բախվել է ճանապարհի բաժանարար բետոնե սյանը եւ մասամբ հայտնվել դրա վրա:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետեւանքով տուժածներ չկան:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երեւանի ճանապարհային ոստիկանության ծառայողները: Վարորդը ճանապարհային ոստիկանների ու քաղաքացիների օգնությամբ ավտոմեքենան իջեցնելով բետոնե բաժանարար սյան վրայից, ասել է. «Ինչ լինում է, ժեշտին լինի, բողոքելու տեղ չունեմ» ու քշել հեռացել է:
1
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
4
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
5
Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давл...



