Երեւանում BMW-ն բախվել է բաժանարար բետոնե սյանը, բարձրացել վրան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրեւանում, հունվարի 15-ին, արտակարգ վթար է տեղի ունեցել. ժամը 22:20-ի սահմաններում BMW մակնիշի 02 AC 001 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Իսակովի պողոտայում, դեռեւս անհայտ հանգամանքներում, բախվել է ճանապարհի բաժանարար բետոնե սյանը եւ մասամբ հայտնվել դրա վրա:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետեւանքով տուժածներ չկան:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երեւանի ճանապարհային ոստիկանության ծառայողները: Վարորդը ճանապարհային ոստիկանների ու քաղաքացիների օգնությամբ ավտոմեքենան իջեցնելով բետոնե բաժանարար սյան վրայից, ասել է. «Ինչ լինում է, ժեշտին լինի, բողոքելու տեղ չունեմ» ու քշել հեռացել է:
1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
17-ամյա տղան սպանել է մորը, գողացել տան գումարն ու տունը հրդեհելով փախել
3
Վթար է․ ջուր չի լինելու
4
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
5
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ



