Երեւանում BMW-ն բախվել է բաժանարար բետոնե սյանը, բարձրացել վրան
SOCIETYԵրեւանում, հունվարի 15-ին, արտակարգ վթար է տեղի ունեցել. ժամը 22:20-ի սահմաններում BMW մակնիշի 02 AC 001 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Իսակովի պողոտայում, դեռեւս անհայտ հանգամանքներում, բախվել է ճանապարհի բաժանարար բետոնե սյանը եւ մասամբ հայտնվել դրա վրա:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետեւանքով տուժածներ չկան:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երեւանի ճանապարհային ոստիկանության ծառայողները: Վարորդը ճանապարհային ոստիկանների ու քաղաքացիների օգնությամբ ավտոմեքենան իջեցնելով բետոնե բաժանարար սյան վրայից, ասել է. «Ինչ լինում է, ժեշտին լինի, բողոքելու տեղ չունեմ» ու քշել հեռացել է:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
5
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well



