Ռոբերտ Լեւանդովսկին վիրահատվել է
СПОРТՄյունխենի «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին «Վոլֆսբուրգի» դեմ հաղթանակից (2։0) հետո վիրահատվել է, հաղորդում է ակումբի կայքը։ Աճուկի վիրահատությունը հաջող է անցել։ 31-ամյա լեհ ֆուտբոլիստը բաց կթողնի երկու շաբաթ։ Հաջորդ հանդիպումը «Բավարիան» կանցկացնի հունվարի 19-ին։
Ընթացիկ մրցաշրջանում Լեւանդովսկին մասնակցել է 24 հանդիպման, խփել 30 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։ Նա Բունդեսլիգայի եւ Չեմպիոնների լիգայի լավագույն ռմբարկուն է։
Նոյեմբերին Լեւանդովսկին դարձավ Չեմպիոնների լիգայի պատմության մեջ ամենաարագ պոկերի հեղինակը՝ 14 րոպեում չորս գոլ խփելով սերբական «Ցրվենա Զվեզդային»։ Խմբային մրցաշարի 5-րդ տուրի այդ խաղում գերմանական թիմը հաղթեց 6։1 հաշվով։
1
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
2
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
3
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
4
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...
5
Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2%



