Ռոբերտ Լեւանդովսկին վիրահատվել է
SPORTՄյունխենի «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին «Վոլֆսբուրգի» դեմ հաղթանակից (2։0) հետո վիրահատվել է, հաղորդում է ակումբի կայքը։ Աճուկի վիրահատությունը հաջող է անցել։ 31-ամյա լեհ ֆուտբոլիստը բաց կթողնի երկու շաբաթ։ Հաջորդ հանդիպումը «Բավարիան» կանցկացնի հունվարի 19-ին։
Ընթացիկ մրցաշրջանում Լեւանդովսկին մասնակցել է 24 հանդիպման, խփել 30 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։ Նա Բունդեսլիգայի եւ Չեմպիոնների լիգայի լավագույն ռմբարկուն է։
Նոյեմբերին Լեւանդովսկին դարձավ Չեմպիոնների լիգայի պատմության մեջ ամենաարագ պոկերի հեղինակը՝ 14 րոպեում չորս գոլ խփելով սերբական «Ցրվենա Զվեզդային»։ Խմբային մրցաշարի 5-րդ տուրի այդ խաղում գերմանական թիմը հաղթեց 6։1 հաշվով։
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



