Ռոբերտ Լեւանդովսկին վիրահատվել է
ՍՊՈՐՏՄյունխենի «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին «Վոլֆսբուրգի» դեմ հաղթանակից (2։0) հետո վիրահատվել է, հաղորդում է ակումբի կայքը։ Աճուկի վիրահատությունը հաջող է անցել։ 31-ամյա լեհ ֆուտբոլիստը բաց կթողնի երկու շաբաթ։ Հաջորդ հանդիպումը «Բավարիան» կանցկացնի հունվարի 19-ին։
Ընթացիկ մրցաշրջանում Լեւանդովսկին մասնակցել է 24 հանդիպման, խփել 30 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։ Նա Բունդեսլիգայի եւ Չեմպիոնների լիգայի լավագույն ռմբարկուն է։
Նոյեմբերին Լեւանդովսկին դարձավ Չեմպիոնների լիգայի պատմության մեջ ամենաարագ պոկերի հեղինակը՝ 14 րոպեում չորս գոլ խփելով սերբական «Ցրվենա Զվեզդային»։ Խմբային մրցաշարի 5-րդ տուրի այդ խաղում գերմանական թիմը հաղթեց 6։1 հաշվով։
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



