Ահաբեկչության համար դատապարտվածները պետք է ամբողջ պատիժը կրեն․ Ջոնսոն
МЕЖДУНАРОДНОЕՄեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ ահաբեկչական հանցագործությունների համար դատապարտված մարդկանց չպետք է թույլ տրվի վաղաժամ ազատվել պատիժը կրելուց, հայտնում է Reuters-ը։
Բրիտանական վարչապետն այս հայտարարությունն արել է Լոնդոնյան կամրջի վրա ցնցող դանակահարությունից հետո, որի հետեւանքով երկու մարդ է մահացել։
«Ես կարծում եմ, որ լուրջ հանցագործների վաղաժամ ազատ արձակման պրակտիկան չի աշխատում, եւ դուք շատ լավ ապացույց ունեք այն բանի, որ դա չի աշխատում, նաեւ այս դեպքում»,- շաբաթ օրը լրագրողների հետ հանդիպմանը ասել է Ջոնսոնը։
Հիշեցնենք, որ երեկ ցերեկը 28-ամյա Ուսման Խանը դանակով հարձակում էր գործել անցորդների վրա, որի հետեւանքով զոհվել էր երկու մարդ։ Պատահական անցորդներին հաջողվել էր բռնել նրան մինչեւ ոստիկանների գալը, որոնք էլ սպանել էին նրան։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Խանը դատապարտվել է ահաբեկչության համար, սակայն վաղաժամ ազատ է արձակվել 2018թ․։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
От выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и...



