Ահաբեկչության համար դատապարտվածները պետք է ամբողջ պատիժը կրեն․ Ջոնսոն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ ահաբեկչական հանցագործությունների համար դատապարտված մարդկանց չպետք է թույլ տրվի վաղաժամ ազատվել պատիժը կրելուց, հայտնում է Reuters-ը։
Բրիտանական վարչապետն այս հայտարարությունն արել է Լոնդոնյան կամրջի վրա ցնցող դանակահարությունից հետո, որի հետեւանքով երկու մարդ է մահացել։
«Ես կարծում եմ, որ լուրջ հանցագործների վաղաժամ ազատ արձակման պրակտիկան չի աշխատում, եւ դուք շատ լավ ապացույց ունեք այն բանի, որ դա չի աշխատում, նաեւ այս դեպքում»,- շաբաթ օրը լրագրողների հետ հանդիպմանը ասել է Ջոնսոնը։
Հիշեցնենք, որ երեկ ցերեկը 28-ամյա Ուսման Խանը դանակով հարձակում էր գործել անցորդների վրա, որի հետեւանքով զոհվել էր երկու մարդ։ Պատահական անցորդներին հաջողվել էր բռնել նրան մինչեւ ոստիկանների գալը, որոնք էլ սպանել էին նրան։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Խանը դատապարտվել է ահաբեկչության համար, սակայն վաղաժամ ազատ է արձակվել 2018թ․։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
3
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»



