Ահաբեկչության համար դատապարտվածները պետք է ամբողջ պատիժը կրեն․ Ջոնսոն
INTERNATIONAL NEWSՄեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ ահաբեկչական հանցագործությունների համար դատապարտված մարդկանց չպետք է թույլ տրվի վաղաժամ ազատվել պատիժը կրելուց, հայտնում է Reuters-ը։
Բրիտանական վարչապետն այս հայտարարությունն արել է Լոնդոնյան կամրջի վրա ցնցող դանակահարությունից հետո, որի հետեւանքով երկու մարդ է մահացել։
«Ես կարծում եմ, որ լուրջ հանցագործների վաղաժամ ազատ արձակման պրակտիկան չի աշխատում, եւ դուք շատ լավ ապացույց ունեք այն բանի, որ դա չի աշխատում, նաեւ այս դեպքում»,- շաբաթ օրը լրագրողների հետ հանդիպմանը ասել է Ջոնսոնը։
Հիշեցնենք, որ երեկ ցերեկը 28-ամյա Ուսման Խանը դանակով հարձակում էր գործել անցորդների վրա, որի հետեւանքով զոհվել էր երկու մարդ։ Պատահական անցորդներին հաջողվել էր բռնել նրան մինչեւ ոստիկանների գալը, որոնք էլ սպանել էին նրան։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Խանը դատապարտվել է ահաբեկչության համար, սակայն վաղաժամ ազատ է արձակվել 2018թ․։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
5
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...



