Տուխել. Ինձ չի անհանգստացնում Նեյմարի վատ խաղը
СПОРТՖրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը մեկնաբանել է Ֆրանսիայի առաջնության 14-րդ տուրի՝ «Լիլի» դեմ խաղում բրազիլացի հարձակվող Նեյմար Ժունիորի ցուցադրած խաղը:
«Նեյմարը 6 շաբաթ խաղադաշտ դուրս չէր եկել, և ես նրանից հրաշքներ չէի սպասում: Իհարկե, ինձ չի անհանգստացնում նրա վատ խաղը:
Նեյմարին ժամանակ է հարկավոր մարզավիճակ ձեռք բերելու և արդյունավետ խաղ խաղալու համար»,- Տուխելի խոսքը փոխանցում է ֆրանսիական ակումբի մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ «Լիլի» դեմ խաղում Նեյմարն առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ հոկտեմբերին ստացած վնասվածքից հետո:
ՊՍԺ-ն հաղթանակ տարավ 2:0 հաշվով և գլխավորում է Ֆրանսիայի առաջնության մրցաշարային աղյուսակը:
1
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
2
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
3
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
4
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...
5
Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2%



