Տուխել. Ինձ չի անհանգստացնում Նեյմարի վատ խաղը
SPORTՖրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը մեկնաբանել է Ֆրանսիայի առաջնության 14-րդ տուրի՝ «Լիլի» դեմ խաղում բրազիլացի հարձակվող Նեյմար Ժունիորի ցուցադրած խաղը:
«Նեյմարը 6 շաբաթ խաղադաշտ դուրս չէր եկել, և ես նրանից հրաշքներ չէի սպասում: Իհարկե, ինձ չի անհանգստացնում նրա վատ խաղը:
Նեյմարին ժամանակ է հարկավոր մարզավիճակ ձեռք բերելու և արդյունավետ խաղ խաղալու համար»,- Տուխելի խոսքը փոխանցում է ֆրանսիական ակումբի մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ «Լիլի» դեմ խաղում Նեյմարն առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ հոկտեմբերին ստացած վնասվածքից հետո:
ՊՍԺ-ն հաղթանակ տարավ 2:0 հաշվով և գլխավորում է Ֆրանսիայի առաջնության մրցաշարային աղյուսակը:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



