Տուխել. Ինձ չի անհանգստացնում Նեյմարի վատ խաղը
ՍՊՈՐՏՖրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը մեկնաբանել է Ֆրանսիայի առաջնության 14-րդ տուրի՝ «Լիլի» դեմ խաղում բրազիլացի հարձակվող Նեյմար Ժունիորի ցուցադրած խաղը:
«Նեյմարը 6 շաբաթ խաղադաշտ դուրս չէր եկել, և ես նրանից հրաշքներ չէի սպասում: Իհարկե, ինձ չի անհանգստացնում նրա վատ խաղը:
Նեյմարին ժամանակ է հարկավոր մարզավիճակ ձեռք բերելու և արդյունավետ խաղ խաղալու համար»,- Տուխելի խոսքը փոխանցում է ֆրանսիական ակումբի մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ «Լիլի» դեմ խաղում Նեյմարն առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ հոկտեմբերին ստացած վնասվածքից հետո:
ՊՍԺ-ն հաղթանակ տարավ 2:0 հաշվով և գլխավորում է Ֆրանսիայի առաջնության մրցաշարային աղյուսակը:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



