«Մի հարց հարգելի քպականներին եւ իմքայլականներին». Ռուբեն Մելիքյանը՝ «Վերնատուն» ակումբի մասին
БЛОГԻր իսկ հիմնադրած ակումբի համար Վազգեն Մանուկյանի կողմից «Վերնատուն» անվանումն ընտրելը Քպականների եւ իմքայլականների կողմից առավել քննադատված երեւույթն է նոյեմբեր ամսին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի նախկին օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Մի հարց հարգելի քպականներին եւ իմքայլականներին։ Ձեր կուսակցության անվանումը՝ Ռուսսոյի, իսկ դաշինքի անվանումը՝ Լենինի հայտնի գաղափարների պատվին անվանակոչելիս որեւէ մեկը ինչ-որ պրետենզիա հայտնե՞լ է։ Չեմ հիշում, որ հայտնած լինի։
Ճիշտ է, կարող եք առարկել, որ դուք շատ հետեւողական եք եղել համապատասխանաբար «Սոցիալական պայմանագրի» եւ «Քայլ առաջ, երկու քայլ հետ»-ի գաղափարները կենսագործելու հարցում։ Բայց դա լրիվ այլ պատմություն է»:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



