«Մի հարց հարգելի քպականներին եւ իմքայլականներին». Ռուբեն Մելիքյանը՝ «Վերնատուն» ակումբի մասին
BLOGԻր իսկ հիմնադրած ակումբի համար Վազգեն Մանուկյանի կողմից «Վերնատուն» անվանումն ընտրելը Քպականների եւ իմքայլականների կողմից առավել քննադատված երեւույթն է նոյեմբեր ամսին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի նախկին օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Մի հարց հարգելի քպականներին եւ իմքայլականներին։ Ձեր կուսակցության անվանումը՝ Ռուսսոյի, իսկ դաշինքի անվանումը՝ Լենինի հայտնի գաղափարների պատվին անվանակոչելիս որեւէ մեկը ինչ-որ պրետենզիա հայտնե՞լ է։ Չեմ հիշում, որ հայտնած լինի։
Ճիշտ է, կարող եք առարկել, որ դուք շատ հետեւողական եք եղել համապատասխանաբար «Սոցիալական պայմանագրի» եւ «Քայլ առաջ, երկու քայլ հետ»-ի գաղափարները կենսագործելու հարցում։ Բայց դա լրիվ այլ պատմություն է»:
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
3
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
4
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
5
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy



