«Մի հարց հարգելի քպականներին եւ իմքայլականներին». Ռուբեն Մելիքյանը՝ «Վերնատուն» ակումբի մասին
ԲԼՈԳԻր իսկ հիմնադրած ակումբի համար Վազգեն Մանուկյանի կողմից «Վերնատուն» անվանումն ընտրելը Քպականների եւ իմքայլականների կողմից առավել քննադատված երեւույթն է նոյեմբեր ամսին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի նախկին օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Մի հարց հարգելի քպականներին եւ իմքայլականներին։ Ձեր կուսակցության անվանումը՝ Ռուսսոյի, իսկ դաշինքի անվանումը՝ Լենինի հայտնի գաղափարների պատվին անվանակոչելիս որեւէ մեկը ինչ-որ պրետենզիա հայտնե՞լ է։ Չեմ հիշում, որ հայտնած լինի։
Ճիշտ է, կարող եք առարկել, որ դուք շատ հետեւողական եք եղել համապատասխանաբար «Սոցիալական պայմանագրի» եւ «Քայլ առաջ, երկու քայլ հետ»-ի գաղափարները կենսագործելու հարցում։ Բայց դա լրիվ այլ պատմություն է»:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
4
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



