Քիշնեւում ոստիկանության նախկին պետին ձերբակալել են զենքի մաքսանենգության կասկածանքով
МЕЖДУНАРОДНОЕՔիշնեւի օդանավակայանում զենքի մաքսանենգության կասկածանքով ձերբակալվել է Մոլդովայի ոստիկանության գլխավոր տեսչության նախկին պետ Իոն Բոդրուգը, հաղորդում է TV8-ը:
«Մայրաքաղաքի օդանավակայանում ձերբակալել են ոստիկանության գլխավոր տեսչության նախկին պետ Իոն Բոդրուգին: Մոլդովայի իշխանությունները նրան հետապնդում են 2017 թվականից՝ հրազենային զենքի մաքսանենգության գործով»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Քննության վարկածով՝ Բոդրուգը՝ լինելով ոստիկանության պետ, նպաստել է Մոլդովայից Ուկրաինա զենքի տեղափոխման համար պայմանների ստեղծմանը: Նշվում է, որ զենքը գնվել է Մոլդովայի տարածքում եւ երկրից հանվել որպես նվեր Ուկրաինայի քաղաքացիների համար:
2015-ի մարտին Բոդրուգը հրաժարական է տվել, 2017-ի հոկտեմբերին նրա նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
От выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и...



