Քիշնեւում ոստիկանության նախկին պետին ձերբակալել են զենքի մաքսանենգության կասկածանքով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՔիշնեւի օդանավակայանում զենքի մաքսանենգության կասկածանքով ձերբակալվել է Մոլդովայի ոստիկանության գլխավոր տեսչության նախկին պետ Իոն Բոդրուգը, հաղորդում է TV8-ը:
«Մայրաքաղաքի օդանավակայանում ձերբակալել են ոստիկանության գլխավոր տեսչության նախկին պետ Իոն Բոդրուգին: Մոլդովայի իշխանությունները նրան հետապնդում են 2017 թվականից՝ հրազենային զենքի մաքսանենգության գործով»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Քննության վարկածով՝ Բոդրուգը՝ լինելով ոստիկանության պետ, նպաստել է Մոլդովայից Ուկրաինա զենքի տեղափոխման համար պայմանների ստեղծմանը: Նշվում է, որ զենքը գնվել է Մոլդովայի տարածքում եւ երկրից հանվել որպես նվեր Ուկրաինայի քաղաքացիների համար:
2015-ի մարտին Բոդրուգը հրաժարական է տվել, 2017-ի հոկտեմբերին նրա նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
3
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»



