Քիշնեւում ոստիկանության նախկին պետին ձերբակալել են զենքի մաքսանենգության կասկածանքով
INTERNATIONAL NEWSՔիշնեւի օդանավակայանում զենքի մաքսանենգության կասկածանքով ձերբակալվել է Մոլդովայի ոստիկանության գլխավոր տեսչության նախկին պետ Իոն Բոդրուգը, հաղորդում է TV8-ը:
«Մայրաքաղաքի օդանավակայանում ձերբակալել են ոստիկանության գլխավոր տեսչության նախկին պետ Իոն Բոդրուգին: Մոլդովայի իշխանությունները նրան հետապնդում են 2017 թվականից՝ հրազենային զենքի մաքսանենգության գործով»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Քննության վարկածով՝ Բոդրուգը՝ լինելով ոստիկանության պետ, նպաստել է Մոլդովայից Ուկրաինա զենքի տեղափոխման համար պայմանների ստեղծմանը: Նշվում է, որ զենքը գնվել է Մոլդովայի տարածքում եւ երկրից հանվել որպես նվեր Ուկրաինայի քաղաքացիների համար:
2015-ի մարտին Բոդրուգը հրաժարական է տվել, 2017-ի հոկտեմբերին նրա նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
5
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...



