Հայտնի է Կանտեի ապաքինման ժամկետը
СПОРТԼոնդոնի «Չելսիի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Նգոլո Կանտեն կկարողանա մասնակցել լոնդոնյան ակումբի առաջիկա հանդիպմանը, հայտարարել է «Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը:
«Կանտեի ապաքինումը լավ է ընթանում, և ես կարծում եմ, առաջիկա օրերին նա կկարողանա լիարժեք մարզումներ անցկացնել:
Կանտեի բացակայությունը շատ է զգացվում խաղադաշտում: Մենք չենք կարողանում հանգիստ տրամադրել մեր մյուս կիսապաշտպաններին, որոնց հոգնածությունն արդեն զգացնել է տալիս խաղադաշտում»,- Լեմպարդի խոսքը փոխանցում է BBC-ն:
Հիշեցնենք, որ 28-ամյա կիսապաշտպանը վնասվածք էր ստացել Ֆրանսիայի ազգային հավաքականի կազմում՝ Եվրոպայի առաջնության որակավորման փուլի հանդիպումներից մեկի ժամանակ:
1
Новый Samsung Galaxy A27 в рамках специального предложения Ucom «Снова в школу 2026»
2
Придет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак Карапетян
3
Миллениалы, Gen Z или Gen Alpha: как разные поколения готовятся к новому учебному году: Idram&IDBank
4
Церемония награждения победителей конкурса «100 лучших студентов Армении»: вручение сертификатов
5
Стартовал финальный этап турнира Junius



