Հայտնի է Կանտեի ապաքինման ժամկետը
ՍՊՈՐՏԼոնդոնի «Չելսիի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Նգոլո Կանտեն կկարողանա մասնակցել լոնդոնյան ակումբի առաջիկա հանդիպմանը, հայտարարել է «Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը:
«Կանտեի ապաքինումը լավ է ընթանում, և ես կարծում եմ, առաջիկա օրերին նա կկարողանա լիարժեք մարզումներ անցկացնել:
Կանտեի բացակայությունը շատ է զգացվում խաղադաշտում: Մենք չենք կարողանում հանգիստ տրամադրել մեր մյուս կիսապաշտպաններին, որոնց հոգնածությունն արդեն զգացնել է տալիս խաղադաշտում»,- Լեմպարդի խոսքը փոխանցում է BBC-ն:
Հիշեցնենք, որ 28-ամյա կիսապաշտպանը վնասվածք էր ստացել Ֆրանսիայի ազգային հավաքականի կազմում՝ Եվրոպայի առաջնության որակավորման փուլի հանդիպումներից մեկի ժամանակ:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



