Հայտնի է Կանտեի ապաքինման ժամկետը
SPORTԼոնդոնի «Չելսիի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Նգոլո Կանտեն կկարողանա մասնակցել լոնդոնյան ակումբի առաջիկա հանդիպմանը, հայտարարել է «Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը:
«Կանտեի ապաքինումը լավ է ընթանում, և ես կարծում եմ, առաջիկա օրերին նա կկարողանա լիարժեք մարզումներ անցկացնել:
Կանտեի բացակայությունը շատ է զգացվում խաղադաշտում: Մենք չենք կարողանում հանգիստ տրամադրել մեր մյուս կիսապաշտպաններին, որոնց հոգնածությունն արդեն զգացնել է տալիս խաղադաշտում»,- Լեմպարդի խոսքը փոխանցում է BBC-ն:
Հիշեցնենք, որ 28-ամյա կիսապաշտպանը վնասվածք էր ստացել Ֆրանսիայի ազգային հավաքականի կազմում՝ Եվրոպայի առաջնության որակավորման փուլի հանդիպումներից մեկի ժամանակ:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



