Էրդողանն արձագանքել է Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու ԱՄՆ-ի սպառնալիքներին
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արձագանքել է Սիրիայում գործողությունների պատճառով պատժամիջոցներ սահմանելու ԱՄՆ-ի սպառնալիքներին, հաղորդում է MIGnews-ը: Այդ մասին հայտարարությամբ նա ելույթ է ունեցել հոկտեմբերի 13-ի երեկոյան:
«Ովքեր մտածում են, որ այդկերպ կարող են ստիպել Թուրքիայի հետ նահանջել, լրջորեն սխալվում են»,-ասել է Էրդողանը:
Այդ առիթով նաեւ ելույթ է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյուտ Չավուշօղլուն: Նրա խոսքով՝ Սիրիայի հյուսիսում գործողությունների նպատակը «սիրիացի փախստականների՝ դեպի հայրենիք անվտանգ վերադարձի ապահովումն է»:
«Եթե մենք վախենայինք պատժամիջոցներից, մենք չէինք սկսի գործողությունները: Մեզ համար դա ազգային անվտանգության տեսանկյունից կենսական նշանակություն ունեցող հարց է»,-նշել է նա:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
4
От выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и...
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



