Էրդողանն արձագանքել է Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու ԱՄՆ-ի սպառնալիքներին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արձագանքել է Սիրիայում գործողությունների պատճառով պատժամիջոցներ սահմանելու ԱՄՆ-ի սպառնալիքներին, հաղորդում է MIGnews-ը: Այդ մասին հայտարարությամբ նա ելույթ է ունեցել հոկտեմբերի 13-ի երեկոյան:
«Ովքեր մտածում են, որ այդկերպ կարող են ստիպել Թուրքիայի հետ նահանջել, լրջորեն սխալվում են»,-ասել է Էրդողանը:
Այդ առիթով նաեւ ելույթ է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյուտ Չավուշօղլուն: Նրա խոսքով՝ Սիրիայի հյուսիսում գործողությունների նպատակը «սիրիացի փախստականների՝ դեպի հայրենիք անվտանգ վերադարձի ապահովումն է»:
«Եթե մենք վախենայինք պատժամիջոցներից, մենք չէինք սկսի գործողությունները: Մեզ համար դա ազգային անվտանգության տեսանկյունից կենսական նշանակություն ունեցող հարց է»,-նշել է նա:
1
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
2
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
3
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
4
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»
5
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի



