Էրդողանն արձագանքել է Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու ԱՄՆ-ի սպառնալիքներին
INTERNATIONAL NEWSԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արձագանքել է Սիրիայում գործողությունների պատճառով պատժամիջոցներ սահմանելու ԱՄՆ-ի սպառնալիքներին, հաղորդում է MIGnews-ը: Այդ մասին հայտարարությամբ նա ելույթ է ունեցել հոկտեմբերի 13-ի երեկոյան:
«Ովքեր մտածում են, որ այդկերպ կարող են ստիպել Թուրքիայի հետ նահանջել, լրջորեն սխալվում են»,-ասել է Էրդողանը:
Այդ առիթով նաեւ ելույթ է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյուտ Չավուշօղլուն: Նրա խոսքով՝ Սիրիայի հյուսիսում գործողությունների նպատակը «սիրիացի փախստականների՝ դեպի հայրենիք անվտանգ վերադարձի ապահովումն է»:
«Եթե մենք վախենայինք պատժամիջոցներից, մենք չէինք սկսի գործողությունները: Մեզ համար դա ազգային անվտանգության տեսանկյունից կենսական նշանակություն ունեցող հարց է»,-նշել է նա:
1
Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference
2
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
3
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
4
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
5
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation



