Էրդողանը կրկին ՄԱԿ Անվտանգության խորհրդի բարեփոխման կոչ է արել
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեքշաբթի օրը ՄԱԿ Անվտանգության խորհրդի բարեփոխման կոչ է արել։ Նման անհրաժեշտության մասին նա հայտարարել է՝ ելույթ ունենալով ՄԱԿ ԳԱ 74-րդ նստաշրջանում համաքաղաքական բարձր մակարդակով բանավեճերի ժամանակ, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Էրդողանի խոսքերով, «մարդկության ապագան չպետք է կախված լինի ՄԱԿ ԱԽ հինգ մշտական անդամների որոշումներից»։ Նման հայտարարությամբ նա հանդես էր եկել ՄԱԿ ԳԱ նախորդ նստաշրջանում։
Թուրքիայի նախագահը իր ելույթի ընթացքում շոշափել է միջուկային սպառազինության թեման։ Նրա կարծիքով, «միջուկայի զենքին տիրապետելը պետք է կամ արգելվի աշխարհի բոլոր երկրների համար, կամ, հակառակը, թույլատրվի»։
Համաքաղաքական բարձր մակարդակով բանավեճերը անցկացվում են Նյու Յորքում ՄԱԿ գլխավոր գրասենյակում, սեպտեմբերի 24-30-ը։
1
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
4
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
5
Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давл...



