Էրդողանը կրկին ՄԱԿ Անվտանգության խորհրդի բարեփոխման կոչ է արել
INTERNATIONAL NEWSԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեքշաբթի օրը ՄԱԿ Անվտանգության խորհրդի բարեփոխման կոչ է արել։ Նման անհրաժեշտության մասին նա հայտարարել է՝ ելույթ ունենալով ՄԱԿ ԳԱ 74-րդ նստաշրջանում համաքաղաքական բարձր մակարդակով բանավեճերի ժամանակ, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Էրդողանի խոսքերով, «մարդկության ապագան չպետք է կախված լինի ՄԱԿ ԱԽ հինգ մշտական անդամների որոշումներից»։ Նման հայտարարությամբ նա հանդես էր եկել ՄԱԿ ԳԱ նախորդ նստաշրջանում։
Թուրքիայի նախագահը իր ելույթի ընթացքում շոշափել է միջուկային սպառազինության թեման։ Նրա կարծիքով, «միջուկայի զենքին տիրապետելը պետք է կամ արգելվի աշխարհի բոլոր երկրների համար, կամ, հակառակը, թույլատրվի»։
Համաքաղաքական բարձր մակարդակով բանավեճերը անցկացվում են Նյու Յորքում ՄԱԿ գլխավոր գրասենյակում, սեպտեմբերի 24-30-ը։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



