Էրդողանը կրկին ՄԱԿ Անվտանգության խորհրդի բարեփոխման կոչ է արել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեքշաբթի օրը ՄԱԿ Անվտանգության խորհրդի բարեփոխման կոչ է արել։ Նման անհրաժեշտության մասին նա հայտարարել է՝ ելույթ ունենալով ՄԱԿ ԳԱ 74-րդ նստաշրջանում համաքաղաքական բարձր մակարդակով բանավեճերի ժամանակ, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Էրդողանի խոսքերով, «մարդկության ապագան չպետք է կախված լինի ՄԱԿ ԱԽ հինգ մշտական անդամների որոշումներից»։ Նման հայտարարությամբ նա հանդես էր եկել ՄԱԿ ԳԱ նախորդ նստաշրջանում։
Թուրքիայի նախագահը իր ելույթի ընթացքում շոշափել է միջուկային սպառազինության թեման։ Նրա կարծիքով, «միջուկայի զենքին տիրապետելը պետք է կամ արգելվի աշխարհի բոլոր երկրների համար, կամ, հակառակը, թույլատրվի»։
Համաքաղաքական բարձր մակարդակով բանավեճերը անցկացվում են Նյու Յորքում ՄԱԿ գլխավոր գրասենյակում, սեպտեմբերի 24-30-ը։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



