Թբիլիսիում ուժգին քամիները պոկել են շենքերի տանիքները
МЕЖДУНАРОДНОЕԹբիլիսիում նախօրեին փոթորկային քամիները տների տանիքներ են պոկել ու ծառեր տապալել, ինչի հետեւանքով երկու մարդ է տուժել, հաղորդում է Sputnik-Գրուզիա-ն՝ հղում անելով Առաջին ալիքին:
Դժբախտ պատահարը տեղի է ունեցել շաբաթ ցերեկը մայրաքաղաքի Սաբուրտալիսնկի շրջանի Դոլիձե փողոցում: Ծառն ընկել է երկու մարդու վրա, որոնք ստացել են թեթեւ վնասվածքներ:
Ռուսթավի քաղաքում քամուց պոկված ծառը վնասել է էլեկտրահաղորդման լարն ու մի քանի ժամով փակել ճանապարհը:
Թբիլիսիում ուժգին քամու հետեւանքով առաջացած խնդիրների պատճառով արտակարգ իրավիճակների վարչությունը ստացել է 25 հաղորդագրություն: Ռուսթավիի քաղաքապետարանը ստացել է 12 այդպիսի հաղորդագրություն:
Հրապարակված
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



