Թբիլիսիում ուժգին քամիները պոկել են շենքերի տանիքները
INTERNATIONAL NEWSԹբիլիսիում նախօրեին փոթորկային քամիները տների տանիքներ են պոկել ու ծառեր տապալել, ինչի հետեւանքով երկու մարդ է տուժել, հաղորդում է Sputnik-Գրուզիա-ն՝ հղում անելով Առաջին ալիքին:
Դժբախտ պատահարը տեղի է ունեցել շաբաթ ցերեկը մայրաքաղաքի Սաբուրտալիսնկի շրջանի Դոլիձե փողոցում: Ծառն ընկել է երկու մարդու վրա, որոնք ստացել են թեթեւ վնասվածքներ:
Ռուսթավի քաղաքում քամուց պոկված ծառը վնասել է էլեկտրահաղորդման լարն ու մի քանի ժամով փակել ճանապարհը:
Թբիլիսիում ուժգին քամու հետեւանքով առաջացած խնդիրների պատճառով արտակարգ իրավիճակների վարչությունը ստացել է 25 հաղորդագրություն: Ռուսթավիի քաղաքապետարանը ստացել է 12 այդպիսի հաղորդագրություն:
Հրապարակված
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



