Թբիլիսիում ուժգին քամիները պոկել են շենքերի տանիքները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹբիլիսիում նախօրեին փոթորկային քամիները տների տանիքներ են պոկել ու ծառեր տապալել, ինչի հետեւանքով երկու մարդ է տուժել, հաղորդում է Sputnik-Գրուզիա-ն՝ հղում անելով Առաջին ալիքին:
Դժբախտ պատահարը տեղի է ունեցել շաբաթ ցերեկը մայրաքաղաքի Սաբուրտալիսնկի շրջանի Դոլիձե փողոցում: Ծառն ընկել է երկու մարդու վրա, որոնք ստացել են թեթեւ վնասվածքներ:
Ռուսթավի քաղաքում քամուց պոկված ծառը վնասել է էլեկտրահաղորդման լարն ու մի քանի ժամով փակել ճանապարհը:
Թբիլիսիում ուժգին քամու հետեւանքով առաջացած խնդիրների պատճառով արտակարգ իրավիճակների վարչությունը ստացել է 25 հաղորդագրություն: Ռուսթավիի քաղաքապետարանը ստացել է 12 այդպիսի հաղորդագրություն:
Հրապարակված
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



