Եթե այդքան սիրում ես իջեւանցիներին, ինչու կազմակերպեցիր գիշերային ծեծուջարդ. Աշոտյանը՝ Փաշինյանին
БЛОГԵթե այդքան սիրում ես իջեւանցիներին, պարոն Փաշինյան, եթե ում էլ դնես քաղաքապետ, կամ սանիկ են, կամ ընկեր, կամ քավոր, մի քանի ամիս առաջ ինչու 1200 ոստիկան տարար ժողովրդի գլխին ջարդեցիր, ինչու կազմակերպեցիր գիշերային ծեծուջարդ: Այս մասին Facebook-ի իր էջում, ուղիղ եթերում հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
«Ինչու մինչեւ հիմա չես զբաղվում այդ մարդկանց սոցիալական խնդիրների լուծմամբ: Եթե իջեւանցիները քեզ այդքան հարազատ են, ինչու ձեռք բարձրացրեցիր քո հարազատների ու քո քաղաքի վրա:
Մարդ իր քավորին քաղաքապետ նշանակելու համար պետք է նախկին քաղաքապետի գլխին կուտակի ամպեր, քրեական գործերով վախեցնի, ստիպի հրաժարական գրել: Որքանով մենք կուտենք այս հերթական կտերը, իհարկե, արդեն մեծ հարց է»,-հայտարարեց Աշոտյանը:
1
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
4
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
5
Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давл...



