Եթե այդքան սիրում ես իջեւանցիներին, ինչու կազմակերպեցիր գիշերային ծեծուջարդ. Աշոտյանը՝ Փաշինյանին
BLOGԵթե այդքան սիրում ես իջեւանցիներին, պարոն Փաշինյան, եթե ում էլ դնես քաղաքապետ, կամ սանիկ են, կամ ընկեր, կամ քավոր, մի քանի ամիս առաջ ինչու 1200 ոստիկան տարար ժողովրդի գլխին ջարդեցիր, ինչու կազմակերպեցիր գիշերային ծեծուջարդ: Այս մասին Facebook-ի իր էջում, ուղիղ եթերում հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
«Ինչու մինչեւ հիմա չես զբաղվում այդ մարդկանց սոցիալական խնդիրների լուծմամբ: Եթե իջեւանցիները քեզ այդքան հարազատ են, ինչու ձեռք բարձրացրեցիր քո հարազատների ու քո քաղաքի վրա:
Մարդ իր քավորին քաղաքապետ նշանակելու համար պետք է նախկին քաղաքապետի գլխին կուտակի ամպեր, քրեական գործերով վախեցնի, ստիպի հրաժարական գրել: Որքանով մենք կուտենք այս հերթական կտերը, իհարկե, արդեն մեծ հարց է»,-հայտարարեց Աշոտյանը:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



