Եթե այդքան սիրում ես իջեւանցիներին, ինչու կազմակերպեցիր գիշերային ծեծուջարդ. Աշոտյանը՝ Փաշինյանին
ԲԼՈԳԵթե այդքան սիրում ես իջեւանցիներին, պարոն Փաշինյան, եթե ում էլ դնես քաղաքապետ, կամ սանիկ են, կամ ընկեր, կամ քավոր, մի քանի ամիս առաջ ինչու 1200 ոստիկան տարար ժողովրդի գլխին ջարդեցիր, ինչու կազմակերպեցիր գիշերային ծեծուջարդ: Այս մասին Facebook-ի իր էջում, ուղիղ եթերում հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
«Ինչու մինչեւ հիմա չես զբաղվում այդ մարդկանց սոցիալական խնդիրների լուծմամբ: Եթե իջեւանցիները քեզ այդքան հարազատ են, ինչու ձեռք բարձրացրեցիր քո հարազատների ու քո քաղաքի վրա:
Մարդ իր քավորին քաղաքապետ նշանակելու համար պետք է նախկին քաղաքապետի գլխին կուտակի ամպեր, քրեական գործերով վախեցնի, ստիպի հրաժարական գրել: Որքանով մենք կուտենք այս հերթական կտերը, իհարկե, արդեն մեծ հարց է»,-հայտարարեց Աշոտյանը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



