Վայոց Ձորում վարորդը ցորենով բարձված «Կամազով» գլխիվայր շրջվել է. վիրավորներից մեկը 6-ամյա տղա է
ОБЩЕСТВОՎայոց Ձորի մարզում Սյունիքի մարզի բնակիչն իր վարած «Կամազ» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ գլխիվայր շրջվել, կա 3 վիրավոր։
Shamshyan.com-ի տեղեկություններով, երեկ՝ հուլիսի 22-ին, ժամը 21։30-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ՝ 53-ամյա Նորայր Հ.-ն իր վարած «Կամազ» մակնիշի ավտոմեքենայով, որը բարձված է եղել ցորենով, Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 101 կմ հատվածում, դեռեւս անհայտ պայմաններում, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ գլխիվայր շրջվել։
Վթարի հետեւանքով վարորդ Նորայր Հ.-ն, նրա ուղեւորներ՝ Երեւանի բնակիչ, 25-ամյա Արփինե Ք.-ն, Սյունիքի մարզի բնակիչ՝ 6-ամյա Հարություն Հ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
1
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
2
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
3
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
4
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
5
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян



