Վայոց Ձորում վարորդը ցորենով բարձված «Կամազով» գլխիվայր շրջվել է. վիրավորներից մեկը 6-ամյա տղա է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՎայոց Ձորի մարզում Սյունիքի մարզի բնակիչն իր վարած «Կամազ» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ գլխիվայր շրջվել, կա 3 վիրավոր։
Shamshyan.com-ի տեղեկություններով, երեկ՝ հուլիսի 22-ին, ժամը 21։30-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ՝ 53-ամյա Նորայր Հ.-ն իր վարած «Կամազ» մակնիշի ավտոմեքենայով, որը բարձված է եղել ցորենով, Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 101 կմ հատվածում, դեռեւս անհայտ պայմաններում, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ գլխիվայր շրջվել։
Վթարի հետեւանքով վարորդ Նորայր Հ.-ն, նրա ուղեւորներ՝ Երեւանի բնակիչ, 25-ամյա Արփինե Ք.-ն, Սյունիքի մարզի բնակիչ՝ 6-ամյա Հարություն Հ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
1
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
2
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
3
88-ամյա կինը հատապտուղ հավաքելիս անհետացել է
4
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը
5
Մահ՝ մահվան դիմաց․ ինչ պատիժ է ընտրվել մարդասպանների համար



