Վայոց Ձորում վարորդը ցորենով բարձված «Կամազով» գլխիվայր շրջվել է. վիրավորներից մեկը 6-ամյա տղա է
SOCIETYՎայոց Ձորի մարզում Սյունիքի մարզի բնակիչն իր վարած «Կամազ» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ գլխիվայր շրջվել, կա 3 վիրավոր։
Shamshyan.com-ի տեղեկություններով, երեկ՝ հուլիսի 22-ին, ժամը 21։30-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ՝ 53-ամյա Նորայր Հ.-ն իր վարած «Կամազ» մակնիշի ավտոմեքենայով, որը բարձված է եղել ցորենով, Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 101 կմ հատվածում, դեռեւս անհայտ պայմաններում, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ գլխիվայր շրջվել։
Վթարի հետեւանքով վարորդ Նորայր Հ.-ն, նրա ուղեւորներ՝ Երեւանի բնակիչ, 25-ամյա Արփինե Ք.-ն, Սյունիքի մարզի բնակիչ՝ 6-ամյա Հարություն Հ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable



