Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Բելգիայի թագավոր Ֆիլիպին
ПОЛИТИКАՀանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ հուլիսի 21-ին, շնորհավորական ուղերձ է հղել Բելգիայի թագավոր Ֆիլիպին` այդ երկրի Ազգային տոնի առթիվ։ Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։
Նախագահ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը կարեւորում է Բելգիայի հետ բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացումն ու կայուն փոխգործակցությունը եւ շահագրգիռ է խորացնել եւ ընդլայնել հայ-բելգիական կառուցողական երկխոսությունն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափերով։
«2018թ. Ձեր մասնավոր այցը Հայաստան հայ ժողովուրդն ընդունեց որպես մեր ժողովուրդների եւ երկրների բարեկամության եւս մեկ դրսեւորում: Իմացեք, որ մշտապես սպասված հյուր եք մեր երկրում»,- ասվում է Հանրապետության նախագահի շնորհավորական ուղերձում:
1
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
2
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
3
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
4
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян
5
В мобильном приложении Юнибанка теперь можно зарегистрироваться также с помощью imID



