Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Բելգիայի թագավոր Ֆիլիպին
POLITICSՀանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ հուլիսի 21-ին, շնորհավորական ուղերձ է հղել Բելգիայի թագավոր Ֆիլիպին` այդ երկրի Ազգային տոնի առթիվ։ Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։
Նախագահ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը կարեւորում է Բելգիայի հետ բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացումն ու կայուն փոխգործակցությունը եւ շահագրգիռ է խորացնել եւ ընդլայնել հայ-բելգիական կառուցողական երկխոսությունն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափերով։
«2018թ. Ձեր մասնավոր այցը Հայաստան հայ ժողովուրդն ընդունեց որպես մեր ժողովուրդների եւ երկրների բարեկամության եւս մեկ դրսեւորում: Իմացեք, որ մշտապես սպասված հյուր եք մեր երկրում»,- ասվում է Հանրապետության նախագահի շնորհավորական ուղերձում:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
5
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants



