Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Բելգիայի թագավոր Ֆիլիպին
ՔԱՂԱՔԱԿԱՆՀանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ հուլիսի 21-ին, շնորհավորական ուղերձ է հղել Բելգիայի թագավոր Ֆիլիպին` այդ երկրի Ազգային տոնի առթիվ։ Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։
Նախագահ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը կարեւորում է Բելգիայի հետ բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացումն ու կայուն փոխգործակցությունը եւ շահագրգիռ է խորացնել եւ ընդլայնել հայ-բելգիական կառուցողական երկխոսությունն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափերով։
«2018թ. Ձեր մասնավոր այցը Հայաստան հայ ժողովուրդն ընդունեց որպես մեր ժողովուրդների եւ երկրների բարեկամության եւս մեկ դրսեւորում: Իմացեք, որ մշտապես սպասված հյուր եք մեր երկրում»,- ասվում է Հանրապետության նախագահի շնորհավորական ուղերձում:
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
3
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



