«Ծակած վերքեր, հեմորագիկ շոկ». 23-ամյա երիտասարդին դանակի բազմաթիվ հարվածներ էին հասցրել
ОБЩЕСТВОՀուլիսի 4-ին, ժամը 23.25-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «ծակած վերքեր, հեմորագիկ շոկ» ախտորոշմամբ շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել 23-ամյա մի երիտասարդի:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ըստ բժշկի տեղեկանքի, նա ի վիճակի չի եղել բացատրություն տալու:
Ձեռնարկված միջոցառումներով Կենտրոնականի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություններ են ստացել, երիտասարդին դանակի բազմաթիվ հարվածներ են հասցրել Ֆիրդուսի փողոցի մոտակայքում ժամը 22.30-ին՝ վիճաբանության ժամանակ։
Ոստիկանները պարզել են դանակահարողի ինքնությունը։
Ձեռնարկված բացատրական աշխատանքի շնորհիվ կասկածյալը ներկայացել է ոստիկանություն եւ ձերբակալվել:
Կատարվում է քննություն:
1
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
4
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
5
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян



